«Երկու երկրների միջև դիվանագիտական
հարաբերությունների կոնտեքստում չպետք է խոսել սպառնալիքների կամ գոյութենական վտանգների
տրամաբանությամբ»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
պատգամավոր Մերի Գալստյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից ընդունված ԵՄ-ի անդամակցության
գործընթացի մեկնարկի մասին օրենքին, որը, ըստ ընդդիմադիր որոշ պատգամավորների, ՀՀ-ի
համար իր մեջ գոյութենական վտանգ է պարունակում։
Ըստ Գալստյանի՝ ՀՀ իշխանությունները
պետք է համահունչ գործողություններ անեն հանրային պահանջներին, իսկ ինչ վերաբերում
է ԵՄ-ին անդամակցության գործընթացը կեղծ օրակարգ համարելուն, Գալստյանը նշեց. «Դա վտանգավոր
թեզ է։ Իրենք դա կապում են նախընտրական քարոզարշավի հետ, բայց մենք այս օրենքը ընդունելով
ստանձնում ենք պատասխանատվություն հանրային պահանջները իրականություն դարձնելու համար»։
Գալստյանը նշեց, որ ՀՀ-ն վարում
է բալանսավորված քաղաքականություն, և դա իրենից ենթադրում է ՀՀ քաղաքացու շահերի սպասարկում. «Մենք չենք կարող
մեզ թույլ տալ վատ հարաբերություններ ունենալ տարածաշրջանի կամ տարածաշրջանից դուրս այլ երկրների
հետ, և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը որևէ մեկից փախչելու համար չէ։ Մեր
հարաբերությունների կառուցումը այլ երկրների հետ չի արվում այլ երկրների հաշվին»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան