Այսօր չկա պայքար իշխանության համար, պայքար է առաջին ընդդիմադիր ուժը լինելու համար

 «Գյումրիում տրամադրված ենք առավելագույն ձայներ ունենալու ու հաղթելու այս ընտրություններում, ինչպես նաև Փարաքարում»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով Գյումրիում ու Փարաքարում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին։


Հակոբյանը, խոսելով Գյումրու ՏԻՄ ընտրությունների մասնակիցներից Ռուբեն Մխիթարյանի մասին, նշեց. «Ռուբեն Մխիթարյանը Սերժ Սարգսյանի փեսայի հետ ամենաշատ ասոցացվող մարդն է, նա երրորդ ուժ չէ, ու առաջիկայում կտեսնեք, որ այդ մարդու կողքին հենց հանրապետականներն են լինելու»։


Ինչ վերաբերում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու նախկին այլ պաշտոնյաների առաջադրմանը, Հակոբյանը ասաց. «Մենք գիտենք, թե այդ մարդիկ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում ինչպիսի բարքերով են հանդես եկել ու ինչպես են հաղթել ընտրություններում»։


Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան