Պայթյուն՝ Հայանիստի գազալցակայաններից մեկում․ երեք անձ այրվածքներով հոսպիտալացվել է

Ոստիկանություն ահազանգ է ստացվել Վաղարշապատի ԲԿ-ներից մեկից, որ երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց այրվածքներով։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։


«Պարզվել է, որ Հայանիստի գազալցակայաններից մեկում լիցքավորելուց հետո մեքենայում բոց է առաջացել, ինչի հետևանքով էլ այդ երեք անձինք այրվածքներ են ստացել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնեց նա՝ հավելելով, որ ըստ իր տեղեկությունների՝ տուժածներն արդեն տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության կենտրոն։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով երեք տուժածներից մեկը 1-ամյա երեխա է։