Ոչ թե ՀՀ նախկին նախագահի, այլ ռուսական հատուկ ծառայությունների «պռապըռշիկի» ասուլիս էր․ Ալեքսանյան

«Այսօրվա ասուլիս տվողը հիշեցնում էր ռուսական հատուկ ծառայությունների «պռապրշիկի»։ Այս մարդը այդպես էլ չի գիտակցում, որ հենց ինքն է եղել ԼՂ խնդիրը ինքնորոշման հարցից տարածքային վեճի դաշտ տեղափոխողը»: Այս մասին civic.am-ի հետ հարցազրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքին, թե  «մաստեր կլասս» բանակցություններ է վարել Մեղրին ԼՂ-ով փոխանակելու հարցում։


Ալեքսանյանը հավելեց. «Քոչարյանի նպատակն է, որ Հայաստանը լինի «տուպիկ» աշխարհի համար, իսկ մենք առաջարկում ենք, որ ՀՀ-ն աշխարհի համար լինի խաչմերուկ։ Իրենք ընկալում են ՀՀ-ն որպես տուպիկ»։


Ինչպես նշեց Վահագն Ալեքսանյանը, եկող խորհրդարանական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը ոչ մի շանս չունի ՀՀ-ում ծանրակշիռ դեր ստանձնելու. «Նշված անձնավորության տպավորությամբ ՀՀ-ին սպասում են միայն երկու տեղում՝ մեկը ՌԴ-ի կազմն է, մեկը՝ Միութենական պետության կազմը. ինքը երկու տարբերակին էլ կողմ է, դա իր տեսլականն է»։


Մանրամասն՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան