Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով

Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:


Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:



Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին։