Ռոբիկի ու 5-րդ շարասյան ասածներին մի անգամ երևի արժե մանրամասն անդրադառնալ. քաղաքագետի արձանագրումները

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Ուրեմն Ռոբիկի ու 5-րդ շարասյան ասածներին մի անգամ երևի արժե մանրամասն անդրադառնալ, որովհետև ստեղ ուղղակի ներքաղաքական գզվրտոց չի, որ ասեմ ինչ ուզում եք արեք, իրար կերեք, այլ փորձ է արվում Ռուսաստանի երեսը պարզաջրել ու նրան սրբադասել՝ կատարվածի ամբողջ մեղքը Հայաստանի վրա գցելով: Ու էդ մանիպուլյացիաներին ցավոք նաև միամիտ մարդիկ են տրվում և արժե փաստերով բացատրել որը որից հետո ա: Եվ ուրեմն, 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ 2021թ. սկզբներին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվում են 400 մլն դոլարի զենքի վաճառքի մասին, որը կլրացներ պատերազմում մեր ունեցած զինտեխնիկայի զգալի կորուստների մի մասը: 


Ռուսաստանն այդ զենքը պետք է մեզ տրամադրեր 1 տարվա ընթացքում: Հաջորդ տարի, երբ Հայաստանի ներկայացուցիչը մեկնում է Մոսկվա՝ զենքի տեղափոխման հարցը լուծելու, ռուսական կողմը Հայաստանին փաստի առաջ է կանգնեցնում՝ թե բա կներեք, ձեր զենքը չկա, ուղարկել ենք Ուկրաինա (2022թ. փետրվարին արդեն սկսել էր ուկրաինական պատերազմը): Ստեղ պատերազմից հետո առաջին դավաճանությունն է տեղի ունենում կամ գցոցին: Ռուսաստանը ԴԻՏԱՎՈՐՅԱԼ Հայաստանին չի մատակարարում  զենքը, որի համար նախապես վճարվել էր՝ Հայաստանին թողնելով խոցելի, որ զիջումներ կորզեն: Համեմատության համար ասեմ, որ պատերազմի էս նեղ շրջանում, էս եռուզեռին Ռուսաստանը Իրանին և Սաուդյան Արաբիային անցած տարի ՀՕՊ համակարգեր, կործանիչներ է մատակարարել, իսկ իր համար չնչին մասշտաբներով մեր 400 մլն դոլարի զենքը չի տրամադրում: 


Միևնույն ժամանակ, Պուտինը Փաշինյանին հավաստիացնում էր, որ ՀՀ ինքնիշխան տարածքը իր համար կարմիր գիծ է և եթե հարձակում լինի նրա վրա, ՌԴ-ն կկատարի իր պայմանագրային պարտավորությունները:  Սակայն, 2022թ. մայիսին և սեպտեմբերին տեղի է ունենում ագրեսիա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և Ռուսաստանը մատը մատին չի տալիս՝ այն կանխելու կամ մեզ օգնելու համար: Պուտինը Փաշինյանին կուլտուրական ձևերով ասում ա՝ կներեք սահմանը պարզ չի, չի երևում, որն ա ադրբեջանական տարածք, որը՝ հայկական: Հատկապես ծանր էր սեպտեմբերյան ագրեսիան, որի ժամանակ 2 օրվա ընթացքում 225 զոհ ունեցանք: Պուտինը դիտավորյալ Հայաստանին թիկունքից խփում էր, որպեսզի Փաշինյանը միջանցք տրամադրի Ադրբեջանին, որը պետք է վերահսկեր ռուսական կողմը: Հոկտեմբերին Փաշինյանը գնում և Պրահայում ստորագրում է հայտնի հայտարարությունը, որից հետո ԵՄ դիտորդները ժամանում են Հայաստան և դառնում զսպող գործոն Ադրբեջանի ագրեսիայի համար, ինչի համար մինչև հիմա ոռնոցները չեն դադարեցնում: 


Դրանից հետո այսպես կոչված մեր դաշնակիցները Ադրբեջանի հետ փակում են Լաչինի միջանցքը՝ էլի էն հույսով, որ Փաշինյանը դրա բացման դիմաց Ադրբեջանին և Ռուսաստանին կտրամադրի Հայաստանի տարածքով անցնող այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը: Ընդ որում, մինչ այդ այսպես կոչված բարեկամը կամ դաշնակիցը հավաստիացրել էր, որ թույլ չի տալու միջանցքը փակվի, Ռուսաստանն իր զորքերը ոչ մի կերպ չի հանելու Արցախից և ոչ մի անգամ բարեկամաբար չի ասել՝ գիտեք, քանի որ դուք Պարահայի հայտարարություն եք ստորագրել, մենք ձեզ չենք կարողանալու օգնենք: Մի քանի ամիս հետո, երբ արդեն պարզ է դառնում, որ Փաշինյանը չի պատրաստվում տեղի տալ, զիջել նրանց ուզած միջանցքը Պուտինը Ալիևի հետ նոր ծուղակ է փորձում պատրաստել Փաշինյանի համար՝ ժողովրդական լեզվով ասած շիրա տալով՝ թե բա գնա Լաչինի միջանցքը ուժով բացի, ծանր հարված հասցրու Ալիևին, իրա խոսքերով ասած՝ бей по зубам. Բայց դե Փաշինյանն արդեն ջոգել էր Պուտին-Ալիև խաղը, հասկանում էր, որ էդ դուետը փորձում էր Հայաստանին պատերազմի մեջ ներքաշել, վերջնականապես ջարդել մեր ողնաշարը և Զանգեզուրի միջանցքը պոկել: Դրա համար չմտավ էդ պատերազմի մեջ՝ չնայած թե Հայաստանի ներսից և թե Ռուսաստանից կոչեր էին անում մտնել պատերազմի մեջ: Դե դրանից հետո էլ տեղի ունեցավ 2023թ. սեպտեմբերյան ագրեսիան, որի ժամանակ Ադրբեջանը Արցախի թիկունքը ներխուժեց Դադիվանքի կողմից, որտեղ ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներ կային: Էդ ամենի հետ մեկտեղ էլ Ռուսաստանն Արցախի ղեկավարությանն էր ոտքի վրա խաբում ու ֆռցնում՝ նրանց թույլ չտալով գնալ արևմտյան հարթակներ և բանակցել Ադրբեջանի հետ՝ խոստանալով որ կբացի Լաչինի միջանցքը: Նրանք էլ հարիֆի նման մտածում էին՝ Նիկոլը ձեռքերը լվացել ա Արցախից, Ռուսաստանի ասածները որ անենք լավ կլինի: Հետո էլ տեղի ունեցավ 2023թ. սեպտեմբերի 19-ը ու այդ օրը Սամվել Շահրամանյանը և Արցախի ղեկավարությունը մինչև կեսօր չէին գտնում ռուս խաղաղապահների ղեկավարներին: Հետո էլ գտան, բայց նրանց ասեցին՝ դե կներեք հրաման չունենք ձեզ պաշտպանելու: Էսքանից հետո թող ամեն մեկն իր համար որոշի ով ա դավաճանը: Մենք ենք Ռուսաստանին թիկունքից խփել, թե հակառակը? 


P S.  Ոչ հարգելի 5-րդ շարասյան գործակալներ, ես շատ բան տեսնում եմ՝ քիչ խոսում: Ես շատ ուժեղ վերլուծական միտք ունեմ՝ մեկի բերանից կես խոսք ա դուրս գալիս ջոգում եմ քամիները որտեղից են փչում, ովքեր են ռուսական գործակալները, ովքերը՝ դրանց ազդեցության տակ ընկած, դրանց թեզերը կրկնող օգտակար ապուշներն ու միամիտ-միամիտ էշ-էշ խոսացողները: Ձեզ մեյդան մի գցեք, ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում: Ամեն ինչ շատ լավ հիշում եմ ու գալու ա պատասխան տալու ժամանակը: