Փետրվարի 17-ին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Արարատի մարզ`դիտարկելու մարզում պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը։
Նախարարը փոխնախարար Վարդան Կոստանյանի, մարզպետ Սեդրակ Թևոնյանի, մարզի համայնքապետերի հետ նախ ծանոթացել է Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք կավարտվեն այս տարի։

Կրկին սուբվենցիոն ծրագրով, շուրջ 340 մլն դրամ արժեքով Արտաշատ համայնքի Մրգանուշ բնակավայրում մանկապարտեզ է կառուցվում, որը նախատեսված է 150 երեխայի համար:
Չնայած եղանակային պայմաններին՝ շինհրապարակում ակտիվ աշխատանքներ էին ընթանում։ Մանկապարտեզը պատրաստ լինելուն պես կսպասարկի նաև հարակից բնակավայրերին:
Հաջորդ կանգառը Վեդու ջրամբարն էր, որտեղ աշխատանքներն ավարտական փուլում են, և գարնանն արդեն կիրականացվեն ջրալցման աշխատանքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 90 միլիոն եվրո է:

Այցելեցի նաև Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի մանկապարտեզ, որը ևս կառուցվում է սուբվենցիոն ծրագրով՝ ավելի քան 141 մլն դրամ արժեքով՝ նախատեսված 120 երեխայի համար: