Գարիկ Պապոյանի «Coma club»-ի շենքը վաճառվո՞ւմ է

Երաժիշտ, դերասան և հումորիստ Գարիկ Պապոյանի ստեղծած «Coma club»-ի շենքը վաճառվում է: Այս մասին տեղեկանում ենք սոցցանցերի էջերից: 


««Coma club»-ը եղել է երազանք, որը պիտի նոր աննախադեպ մշակութային շունչ հաղորդեր Ծաղկաձոր քաղաքին՝ ստեղծելով նոր երաժշտական «ուիքենդային» մշակույթ»,- բացումից առաջ նշել էր Գարիկ Պապոյանը:


«ԼուրջCast»-ի շրջանակներում Գարիկը պատմել էր, որ նախագիծը ինքն ու ընկերը 0-ից կառուցել են, սիրտ ու հոգի են դրել այդ ամենի մեջ, անգամ շենքը իրենք են կառուցել: