Ի տարբերություն «Հայաստան դաշինքի
պատգամավորների՝ Քոչարյանը չհերքեց Մեղրիի բանակցությունների փաստը, ըստ էության Սադարակում
համաձայնության եկել են, բայց դա ներկայացրեց որպես դիվանագիտական «մաստեր կլասս»։
Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Ղազարյանը հիշեցրեց, որ Քոչարյանը զուգահեռաբար նշել է, որ ԼՂ բանակցությունները
ինքնորոշման իրավունքի մասին էին. «Հարց է
ծագում՝ ինչո՞ւ է որոշել Քոչարյանը փոխել բանակցությունների
տրամաբանությունը
և այն վերածել տարածքային վեճի՝ իբր «ամուսնալուծություն» է արել ինքնորոշման իրավունքի
և տարածքային փոխանակման միջև»։
Պատգամավորը ցավով նշեց, որ այդ
բովանդակության փոփոխությունը ծառայել է ի վնաս ՀՀ-ի և ի վնաս բանակցությունների.
«Քոչարյանը, հաղթահարելով այս շեմը, ինքն իրեն թակարդի մեջ է գցել։ Պետք է հասկանալ՝
ում շահերն էր հետապնդում Քոչարյանը, երբ ձգում էր բանակցությունների ընթացքը»։
Ղազարյանը չի կիսում Քոչարյանի
այն տեսակետը, թե Հայաստանի համար ԵՄ մտնելու հեռանկար չկա. «ԵՄ-ն ունի ընդլայնման
օրակարգ։ Սա մի գործողություն է, որ կախված է երկու կողմից՝ Հայաստանից և ԵՄ-ից»։
Մանրամասները՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան