Շատ լավ է, որ ՀՀ իշխանությունները մասնակցում են նման միջոցառումների ու նաև պատվիրակության այլ անդամներ և դա ամենալավ
տարբերակն է առանց ծախսեր կատարելու երկու օրում հանդիպել հնարավոր շատ երկրների ներկայացուցիչների
հետ ու ձեռք բերել պայմանավորվածություններ։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշում է քաղաքագետ
Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Մյունխենում տեղի ունեցած Անվտանգության համաժողովին,
որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սաֆարյանը հավելում է, որ Ալիևը
վերջին տարիներին խուսափում է նման ֆորմատներից և պատճառներից մեկը այն է, որ նախորդ
տարի այդ հարթակում եռակողմ հանդիպում տեղի ունեցավ Շոլցի ու Փաշինյանի հետ ու Շոլցը
վերահաստատել էր ՀՀ-ի տարածքային ամբողջականության իր դիրքորոշումը․ «Այդտեղ էր, որ պայմանավորվածություն
էր ձեռք բերվել սահմանազատման աշխատանքները սկսելու համար ու Ալիևը չուզենալով էր համաձայնել
սահմանազատմանը»։
Սաֆարյանը կարծում է, որ Ալիևի հիասթափությունները գնալով խորանում են, քանի որ ԱՄՆ-ն չի աջակցելու
«միջանցքի» հետ կապված Բաքվի նպատակներին։
Մանրամասները՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան