Մինչև ե՞րբ պետք է ներկայացնել սոցիալական վճարների վերադարձի հայտը 2024-ի համար

Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:


 

«Ընդլայնված ուղղություններից մեկը վերաբերում է 2024-2025 թվականների ընթացքում ատամնաբուժական ծառայությունների գծով ծախսերին:


 

Անհրաժեշտ տեղեկատվությունը 2024 թվականի հաշվետու տարվա մասով հարկային մարմին է ներկայացվում մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա մասով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ:


 

Հարկային մարմինը ներկայացված տեղեկատվության հիման վրա սոցիալական ծախսի գումարը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ: