Գյումրիում մեքենաներ են բախվել, «Լեքսուս»-ը կոտրել է բնակչի տան երկաթե պարիսպն ու հայտնվել տան բակում

Փետրվարի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում բախվել են «Lexus» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Lexus»-ն էլ բախվել է Շիրակացի փողոցի 199/1 հասցեի մուտքի դարպասներին, կոտրել այն և հայտնվել բնակչի տան տարածքում:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, քանի որ վթարի հետևանքով առկա է եղել նաև ավտովառելիքի արտահոսք:


Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: