Երևանում բախվել են 2 մարդատար ու բեռնատար. վերջինն էլ հարվածել է կայանված «Ֆորդ»-ին. կան տուժածներ

Փետրվարի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։30-ի սահմաններում Հասրաթյան փողոցում` «Միքայելյան» բժշկական կենտրոնի հարևանությամբ, բախվել են «Hyundai» մակնիշի, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները և «Maxus» մակնիշի բեռնատարը, ինչից հետո վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենային։


Վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Միքայելյան» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։


Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և բուժօգնության դիմած անձանց ինքնությունը։