Արագածոտնում «Օպել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կան տուժածներ

Փետրվարի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:25-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Սամվել Ա.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 62 կմ հատվածում` ժողովրդին հայտնի Լճի խաչմերուկից դեպի Քուչակ տանող հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում: 


Վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Ապարան» բժշկական կենտրոն:


Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: 


Վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: