Հաստատվել է առողջապահության բնագավառի հիմնական մասնագիտությունների, նեղ և լրացուցիչ մասնագիտացումների ցանկը

Հաստատվել է առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտությունների, նեղ և լրացուցիչ մասնագիտացումների ցանկը, որով կանոնակարգվել և հստակեցվել են հիմնական մասնագիտությունների, նեղ և լրացուցիչ մասնագիտացումների սահմանումները, դրանց կազմակերպման և իրականացման սկզբունքները, որոնք մինչ այժմ գործող կարգավորումներով սահմանված չէին:


Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարար Անահիտ Ավանեսյանը:


Նոր ցանկով սահմանված է.


40 հիմնական բժշկական մասնագիտություն,


4 ստոմատոլոգիական,


1 ֆարմացիայի,


1 հանրային առողջապահության:


Յուրաքանչյուր հիմնական մասնագիտության համար սահմանված են համապատասխան նեղ մասնագիտացումներ:


«Հարկ եմ համարում նշել, որ առաջին անգամ ներառված են նաև միջին մասնագիտական կրթություն ունեցող բուժաշխատողի մասնագիտական գործունեության վերաբերյալ կարգավորումներ:


Այս կարևորագույն աշխատանքը կյանքի է կոչվել մեր գլխավոր խորհրդատուների, մասնագիտական ասոցիացիաների, ոլորտային մասնագետների և կազմակերպությունների համատեղ ջանքերի ու արդյունավետ համագործակցության շնորհիվ»,- գրել է նախարարը: