Սաստիկ բուք ու ձյուն է. ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։


Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։


Սաստիկ բքի և ցածր տեսանելիության (10-15 մետր) պատճառով Ալագյազից մինչև Ծիլքար և Ալագյազից մինչև Գեղադիր ճանապարհահատվածները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ- Արթիկ-Մեծ Մանթաշ և Քուչակ-Միրաք ճանապարհահատվածներում սաստիկ բուք է։


Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: