Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Գյումրիում ոստիկանները գետնին են պառկեցրել Վարդան Ղուկասյանին։
Դեռ երեկվա «իրական տղամարդը» սկսել է պատմել որ 2-րդ կարգի հաշմանդամ է և խնդրել, որ բաց թողնեն:
Վարդան Ղուկասյանն ու եւս մեկ անձ ձերբակալվել են և տեղափոխվել քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն։ Տեղեկությունը ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:
Վարդան Ղուկասյանը կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու համար: