«Նոր Սահմանադրություն ՀՀ-ին
պետք է։ Ալիևը ասում է՝ ես եմ ասել, ու փորձում է փչացնել այն թեզը, որը նախաձեռնել
է իշխանությունը»: Այս մասին ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով վարչապետ
Նիկոլ Փաշինյանի երեկ հրապարակած գաղափարախոսական դրույթներին, որի առաջին կետով նշվում
էր նաև, որ ՀՀ-ն կարիք ունի նոր Սահմանադրության։
Սուքիասյանը նշեց, որ Իրական
Հայաստանը ազգային գաղափարախոսության մոդել է. «Ինչու է հայության մի հատված ցանկացած գաղափարի հենց միանգամից բացասաբար վերաբերվում։
Սա ազգային գաղափարախոսության մոդել է, իսկ Սահմանադրության փոփոխությունը պետք է իր
մեջ ամփոփի նոր իրողություններին սպասարկող Հայաստանի Հանրապետությունը»։
Ըստ քաղաքագետի՝ ՀՀ-ում կա սխալ
մեթոդաբանական հարց, թե ով պետք է ապահովի ՀՀ անվտանգությունը. «Այդ հարցի դեպքում
մի թևը ասում է՝ ՌԴ-ն, իսկ մյուս թևը՝ Արևմուտքը։ ՌԴ-ն մեզ «գցում է», իսկ Արևմուտքը մեզ օգնում է
ու անկեղծ է, բայց մեր սխալ պատկերացումների
կամ ցանկությունների պատճառով կարող է լինել հիասթափություն»։
Սուքիասյանը նշեց, որ երկիրը պետք է կախված չլինի մեկ բևեռից,
ու սխալ է այն արտահայտությունը, թե «երկու աթոռի վրա չես կարող նստել». «Սա կեղծ ձևակերպում է, որի տակ գիտելիք չկա, հիմնավորում չկա։ Պետությունը երկու
աթոռի վրա չի նստում, այլ վարում է ուժերի հավասարակշռման քաղաքականություն։ Երկու
աթոռ չկա, դա ՀՀ-ի համար խիստ վտանգավոր դիսկուրս է»։
Քաղաքագետը վստահ է, որ կողմնորոշումների քաղաքականությունը
ՀՀ-ի համար արժեցել է ցեղասպանություն, կողմնորոշումը պրոբլեմ է, բայց պետք է ուժերի
հավշեկշիռ ունենալ. «Մենք ռուսական թևից հիմա վնաս ունենք, բայց Արևմուտքին պետք է
ճիշտ ձևով օգտագործել։ Մենք պետք է հասկանանք մեր աշխարհագրությունը ու չպետք է անտեսենք,
թե որտեղ ենք գտնվում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան