Երևանում վթարի է ենթարկվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան. դեսպանն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանում ավտովթարի ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեսպանի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սարի Թաղի թիվ 70 դպրոցի հարևանությամբ գտնվող թիվ 20 փողոցում վթարի է ենթարկվել։



Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։



Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները։



Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։



Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեսպանը եղել է ավտոմեքենայի հետևում։