Երևանի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են. քաղաքապետարան

Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են:


 

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ողջ գիշեր աշխատանքների իրականացմանը ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, ինչպես նաև 300 աշխատակից:


 

Այս պահին աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի երկրորդական փողոցներում, մայթերում և աստիճանահարթակներին: