Ոստիկաններ Հովոն ու Արսենը միակ մարդիկ էին, որ սուսուփուս գործ արեցին, ոչ թե էլի որոշ «տղամարդկանց» պես․ քաղաքացու բաց նամակը պարեկային ծառայողներին

 Ֆեյսբուքյան օգտատեր Ani-No Avagyan-ը ֆեյսբուքի իր էջում գրել է․


Շնորհակալության բաց նամակ ՀՀ Ոստիկանության զորքերից Հովոյին ու Արսենին կամ այն մասին, թե երբեմն որքան տականք կարող են լինել մարդիկ))


Էսօր տուն գալուց Նորքում դիքի վրա մեքենաս չկարողացավ հաղթահարել ձյունը, հազարավոր փորձերից հետո վթարային միացրած խելոք կանգնած էի՝ երբեմն-երբեմն շարունակելով ինչ-որ բան փորձել ու նայում էի, որ կողքիս մեքենաները ևս չէին կարողանում բարձրանալ։ Հերթական մեկը եկավ ձախ կողմովս փորձեց անցնել, բայց իր մոտ ևս չէր ստացվում, պատուհանը իջացրել ա, ինձ ա նայում, ես էլ իջացրի, մեկ էլ ինձ ասում ա՝ ԷՍ ՏԵ՞Ղ ԵՍ ԳՏԵԼ ԿԱՆԳՆԵԼՈՒ... Ասում եմ՝ այսինքն Ձեր կարծիքով ես ուղղակի որոշել եմ սենց փողոցի մեջտեղում կանգնե՞լ։ Ասում ա՝ էդ քմծիծաղով չխոսաս, հեսա կիջնեմ, կասեմ քեզ... Ասեցի՝ եթե իջնեք, եկեք նստեք իմ մեքենայի մեջ ու տեղաշարժեք, ասեց՝ ԱՆՊԱՅՄԱՆ, հենց էդ պահին իրա մեքենան սղաց հետ, գնաց մի ուրիշ մեքենայի էր կպնում կամ էլ կպավ, չգիտեմ, չհասցրի տեսնեմ, քանի որ հենց էդ պահին մի «յաշիկ» ճռռցնելով եկավ բարձրացավ կողքովս, տեսավ չի կարողանում, ձախ արեց, հագավ պատին ու սղալով հետ էր գալիս իմ վրա։ Ասեցի՝ իջնեմ, գոնե ես չվնասվեմ։ Էդ պահին աջ կողքից մեկը էլի չէր կարողանում բարձրանալ, մի կերպ աջ արեց-կանգնեց՝ էդպիսով փակելով առհասարակ անցուդարձը։


Էս ընթացքում Անահիտն ինձ ուղարկում ա ինչ-որ թեժ գծի համար։ Մեքենայի մոտ կանգնած բացում եմ, որ հասկանամ ինչ ա, զանգեմ, մի պապի ներքևից գոռռռռռում ա՝ ԱՅ ԱՂՋԻԿ, ՀԵՌԱԽՈՍԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱ՞Կ ԵՍ ԳՏԵԼ, էդ մեքենադ քաշի էն կողմ, անցնենք, ՏՆԱՇԵՆ... Ասում եմ՝ պապի ջան, իսկ կարո՞ղ ա դու իջնես, գաս օգնես, քաշենք մեքենաս... Չիջավ, իհարկե, ու էդ խառը կռիվներից, լարվածությունից ես սկսեցի լացել, քանի որ երբ իմ վրա գոռում են, ես դառնում եմ չորս տարեկան ։Դ Առաջին արցունքը նույնիսկ չէր հասցրել թափվել, երբ երկու ոստիկան հայտնվեցին չգիտես որտեղից ու ՁԵՌՆԱՄՈՒԽ ԵՂԱՆ ինձ օգնելու։ Ուրեմն էս տղաները գնում են, սաղ երթևեկությունը կարգավորում են, հետո իմ մեքենան դեպի հետ քշելով իջացնում են էդ դիքից... Ու էդ պահին մի աղջիկ ինչ-որ մեքենայից գոռում ա՝ ՈՉԽԱԱԱԱԱԱՐ ՊԱՐԵԿՆԵԵՐ (էն որ կան է, կապ չունի ինչ ա եղել, պարեկ են, պարեկ չեն ։Դ ինքը պիտի ինչ-որ բանի ընդդիմանա)։ Էս ոստիկաններ Հովոն ու Արսենը, որ հա զանգ էին ստանում իրենց ղեկավարից, ուշանում էին ու կարող էին հեչ չմիջամտել, միակ մարդիկ էին, որ սուսուփուս գործ արեցին, ոչ թե էլի որոշ «տղամարդկանց» պես... Ավելին, ոչ թե ուղղակի իջացրին էդ դիքից, այլ պատրաստ էին մինչև տուն քշել, ուղղակի ես չուզեցի։ Մի խոսքով քանի որ իրենց էլ երբեք չեմ հանդիպի, ուզում էի գոնե հանրային կերպով ասել, թե ինչքան շնորհակալ եմ։ Այսօր այսքանը, եղանակային նոր արկածներով կհանդիպենք շուտով։