Բախվել են «Շեվրոլետ»-ը և ձնամաքրման աշխատանքներ կատարող բեռնատարը. կան վիրավորներ

Փետրվարի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի հարևանությամբ, բախվել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան և «Shacman» մակնիշի՝ ձնամաքրման աշխատանքներ կատարող բեռնատարը։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: