Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին առաջադրվել է մեղադրանք։ Նա տեղեկացրել է, որ խափանման միջոցով վաղը կկայանա դատական նիստ։ Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից։


«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը - խմբ․)»։