«Աստված տա դուք ընտրվիք, մեր քաղաքի ղեկավարը դուք էղնիք»․ Սարիկ Մինասյանն ընդունել է 29 քաղաքացու

Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն անցած մեկ շաբաթում ընդունել է 29 քաղաքացու: Այս մասին հայտնում են Գյումրու համայնքապետարանից։

 

«Վերջիններս դիմել են տարիների ընթացքում լուծում չստացած, սակայն իրենց համար առաջնային նշանակություն ունեցող հարցերի կարգավորման ակնկալիքով»,- ասված է հայտարարության մեջ


Սարիկ Մինասյանը վստահեցրել է, որ բարձրացված բոլոր հարցերի ուղղությամբ առանց հապաղումների կտարվեն համապատասխան աշխատանքներ: Արագ կարգավորման ենթակա խնդիրները լուծումներ կստանան առանց արհեստական ձգձգումների: Հաշվի առնելով հերթագրվածների մեծ թիվը, քաղաքացիների ընդունելությունները շարունակում են իրականացվել ամենօրյա գրաֆիկով՝ ժամը 9։30-ին։ 

 

Համայնքապետարանից տեղեկացնում են, որ հանդիպման համար նախապես անհրաժեշտ է հերթագրվել՝ զանգահարելով 094234881 հեռախոսահամարով: