«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել

Փետրվարի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ 


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։10-ի սահմաններում Նոր Երզնկա-Եղվարդ H6 ավտոճանապարհի 9 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հարազատ Առաքելյանը, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել։


Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների,  տուժածներ չկան։


Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։