«Սատանի կամուրջ» կոչվող հատվածում ճանապարհը դարձել է երկկողմանի փակ․ փրկարարները խցանումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փետրվարի 24-ին՝ ժամը 13:57-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շինուհայրի խաչմերուկից «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում խցանումներ են առաջացել. ճանապարհը դարձել է երկկողմանի փակ։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից և Շինուհայրի հենակետից մեկական մարտական հաշվարկ:


Փրկարարների և Ոստիկանության պարեկային ծառայողների կողմից երթևեկությունը կարգավորելու արդյունքում ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:


Պարզվել է, որ Տաթև-Շինուհայր ավտոճանապարհին՝ Ճոպանուղու մոտակայքում, նույնպես խցանումներ են առաջացել՝ տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ:


Փրկարարները դուրս են բերել 770 ավտոմեքենա (որից 210 բեռնատար և 560 մարդատար)։ Ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Շինուհայրի հենակետի կողմից սահմանվել է հերթապահություն։