Տեսչական մարմինը Վանաձորում կասեցրել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները Հասմիկ Սահակյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Վանաձոր ք․)։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:


 

Մասնավորապես՝ արտադրական օբյեկտը․


 

- շինության կառուցվածքով և չափսով չի ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոքսայնության հնարավորությունը․


- սարքավորված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով․


- ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով․


- չի ապահովել արտադրական շինության, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն։


 

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։