Փետրվարի 25-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 10:40-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի Ոսկետափ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Hyundai Elantra», «ՎԱԶ 21101» և «MAN» մակնիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել են տարածքը, Վեդիի բժշկական կենտրոնից ոստիկանության Վեդիի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վեդիի բաժնի պհապանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: