«ՀՀ-ԵՄ հարաբերությունները ընդլայնվել են, ու այն ներառում է նաև անվտանգության ոլորտը, հատկապես շատ կարևոր
է Հայաստանում ԵՄ դիտորդների առկայությունը»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական
պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին։
Ըստ պատգամավորի՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում
կան խնդիրներ, բայց եվրոպական ձգտումները միայն դրանով չեն պայմանավորված. «Հանրության
մոտ եվրոպական ձգտումները պայմանավորված են կյանքի ավելի բարձր որակ ունենալու ցանկությամբ»։
Պատգամավորը նշում է, որ ՀՀ-ն
տարբեր երկրների հետ զարգացնում է դիվանագիտական, անվտանգային ու տնտեսական բալանսավորման,
դիվերսիֆիկացման քաղաքականություն. «Աշխարհը գնում է բազմաբևեռ ուղղությամբ, ու մեկ
կենտրոնից կախվածությունը անվտանգային խնդիրներ է ստեղծում»։
Գալստյանը, անդրադառնալով Երևանում
տեղի ունեցած ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին, նշեց. «ԵՄ
խորհրդարանի մեր գործընկերները վերահաստատեցին իրենց հանձնառությունն ու աջակցությւոնը
ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումներին։ Ողջունեցին ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթաց
սկսելու մասին ԱԺ-ում ընդունված օրենքի նախագիծը։ Ամենակարևորն այն է, որ ընդգծվեց
ԵՄ-ի շարունակական աջակցությունը այս բարեփոխումների նկատմամբ»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյաննու
շարունակական աջակցությւոնըմ ւթյան կոմիտեի 4-րդ նիստը