Նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի որդու՝ Ծառուկյանի փեսա, ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Մանուկյանի բերման ենթարկվելու մասին մամուլը տեղեկություններ է տարածել, համաձայն որի՝ մայրաքաղաքում 7 անձ է բերման ենթարկվել զենք-զինամթերք կրելու կասկածանքով։
«Հայտնաբերվել է մեկ «ԻԺ» մոդելի
ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, մեկ «Չեզեթ» տեսակի ատրճանակի փամփշտատուփ՝ 9
փամփուշտով, և մեկ դանակ»,- Factor.am-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Քննչական կոմիտեից Civic.am-ին
հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 335-րդ
հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք,
ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը,
պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը)։
Այս պահին ձերբակալվածներ չկան։
Մեղադրանքներ չեն առաջադրվել։
Ծառուկյանի փեսայի մասնակցությունը
Քննչական կոմիտեն չի մեկնաբանում՝ անձի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու իրավունք
չունենալու պատճառով։
Վովա Հակոբյան