Հրդեհ է բռնկվել Լճաշենի անասնագոմերից մեկում

Փետրվարի 26-ին՝ ժամը 12:37-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում այրվում է անասնագոմի տանիք։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:13-ին։


Այրվել են տանիքից մոտ 15 քմ փայտե կառուցատարրեր, տանիքում կուտակած մոտ 80 հակ անասնակեր և վնասվել է 15 քմ ազբոշիֆեր։