«Երևանը կարդում է»․ մարտի 1-2-ը՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

Երևանի քաղաքապետարանը մարտի 1-2-ին հրավիրում է բոլորին Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը։


Մարտի 1-ից կգործի գրքերի տոնավաճառ, որտեղ գրքերը հասանելի կլինեն մինչև 30% զեղչով։


Մարտի 2-ին՝ պանելային քննարկումներ, ընթերցանության անկյուն, խամաճիկների թատրոն, հեքիաթների ընթերցանություն, վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղեր։


Համերգ՝ մարտի 2-ին

  • 13:30- Սոնա Գյուլխասյան – Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն»
  • 15:30- «Լավ էլի»
  •  18:00- «Նեմրա»