«Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառում՝ Ազնավուրի անվան հրապարակում

Երևանի քաղաքապետարանը մարտի 1-2-ին հրավիրում է բոլորին Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը։


Մարտի 1-ից կգործի գրքերի տոնավաճառ, որտեղ գրքերը հասանելի կլինեն մինչև 30% զեղչով։


Մարտի 2-ին՝ պանելային քննարկումներ, ընթերցանության անկյուն, խամաճիկների թատրոն, հեքիաթների ընթերցանություն, վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղեր։


Համերգ՝ մարտի 2-ին,

13:30- Սոնա Գյուլխասյան - Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն»,

15:30- «Լավ էլի»,

18:00- «Նեմրա»։


Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ մարտի 1-2-ին։ Մուտքն ազատ է։