Ինչո՞ւ է ազատ արձակվել «Ֆազի» սպանության գործով կասկածյալ «Չաղ Ռուստամը»․ նախարարի պարզաբանումը

Այդ հարացի հասցեատերը դատարանն է, քանի որ դատարանն է փոխել խափանման միջոցը, մենք այն իրականացնող մարմինն ենք, և այժմ խափանման միջոցի իրականացումը տեղափոխվել է պրոբացիայի ծառայության դաշտ, մեր խնդիրն է պատճաշ ապահովել  խափանման միջոցի իրականացումը։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով քրեական հեղինակություն «Ֆազ»-ի աղմկահարույց սպանության գործով կալանքի տակ գտնվող «Չաղ Ռուստամ»-ի՝ Ռուստամ Ստեփանյանի՝ կալանքից ազատ արձակվելու վերաբերյալ հարցին։


«Մեղադրանքն ապացուցվում է, ազատ է արձակվում անձը․ ես ենթադրում եմ, որ Դատախազությունը կբողոքարկի, որևէ լիազորություն այդ մասով ես չունեմ։ Ինչ վերաբերվում է նրան, թե ինչու են բաց թողնում դատարանները, դա խոսում  է այն մասին, որ որևէ կապ հնարավոր տարբեր դատարանների հետ բացակայում է։ Այո, դատարանը կայացրել է որոշում, որից կարող ենք դժգոհել, բայց այդ որոշումը կայացրել է դատարանը, իսկ Արդարադատության նախարարը ունի այլ ֆունկցիոնալ նշանակություն և իր գործառույթների շրջանակում կապահովի խափանման միջոցի իրականացումը»։