Պետք չէ երրորդ ուժի սպասումով ապրել․ ՀՀ-ն չպետք է ընկալվի որպես պրոքսի պետություն

 «Սահմանադրական վերջին փոփոխությունները անցել էին համատարած բռնաճնշումների ու ընտրակաշառքների ներքո, և այդ պայմաններում ընդունված Սահմանադրությունը լեգիտիմ չէ»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում նոր Սահմանադրության ընդունման կարևորությանը։


Հովհաննիսյանը, անդրադառնալով որոշ ուժերի կողմից տարվող խոսույթներին, թե ՀՀ-ն չի կարող պաշտպանվել արտաքին մարտահրավերներից կամ հարևանների հետ խաղաղության հասնել առանց ՌԴ աջակցության, նշեց. «Ես անընդհատ լսում եմ քոչարյանամերձ, սերժամերձ ընդդիմությունից այդ թեզը, նաև, որ ՀՀ-ն չպետք է ունենա նոր Սահմանադրություն, սահմաններ, լեգիտիմ իշխանություն, այլ ունենա գուբեռնատոր՝ նշանակված համապատասխան տեղից։ Բայց ՀՀ-ն հիմա սեփական քաղաքականությունը վարող պետություն է, և ես պետք է խնդրեմ մեր արևմտամետ ու ռուսամետ գործընկերներին չընկնել ծայրահեղությունների գիրկը ու պետք չէ երրորդ ուժի սպասումով ապրել։ Երրորդ ուժին պետք չէ սպասել, ՀՀ-ն վարում  է բալանսավորված քաղաքականություն»։


Հովհաննիսյանը կարծում է, որ չպետք է ՀՀ-ի մասին ընկալում ձևավորվի որպես ԵՄ-ի, ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի պրոքսի պետություն. «Մենք սուվերեն պետություն ենք ու ինքներս ենք վարում մեր քաղաքականությունը»։


Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան