ՌԴ-ի հետ հարաբերվում ենք փոխադարձ շահերով և ունենք ինչպես սերտ կապեր, այնպես էլ խնդիրներ

«Մենք մինչ այս էլ առաջնորդվել ենք Իրական Հայաստանի գաղափարախոսությամբ, ընդունում ենք մեր տարածքային ամբողջականությունը և ասում ենք, որ չունենք տարածքային հավակնություններ մեր հարևան երկրներից»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։


Հակոբյանը նշեց, որ ՀՀ-ն իր պաշտպանության հույսը չի դնում այլ երկրների վրա, այլ ինքներս ենք այդ հարցը լուծում. «Հայաստանը միջազգային գործընկերները ընկալում են որպես տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ»։


Ինչ վերաբերում է  ՌԴ-ի հետ հարաբերություններին, Հակոբյանն ասաց. «ՌԴ-ի հետ հարաբերվում ենք փոխադարձ շահերով և ունենք ինչպես սերտ կապեր, այնպես էլ խնդիրներ, բայց այդ խնդիրների մասին մենք խոսում ենք ու փորձում լուծել»։


Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան