ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Հայաստանի և «Lydian»-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Հայաստանի իշխանությունների և «Lydian» ընկերության միջև Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկի վերաբերյալ համաձայնությունը:


Երեկ` փետրվարի 27-ին, ՀՀ կառավարությունը որոշեց «Լիդիան» ընկերությանը 150 մլն դոլարի երաշխիք տալ Ամուլսարի շահագործման համար։


«Հիանալի նորություն է։ ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Ամուլսարում հանքարդյունահանման ծրագրի վերսկսման վերաբերյալ «Lydian»-ի և Հայաստանի միջև համաձայնագիրը՝ տնտեսության մեջ միլիոնավոր ԱՄՆ դոլարների ներդրումներով, ինչը աշխատատեղեր կստեղծի և բարգավաճում կապահովի Միացյալ Նահանգների և Հայաստանի համար», - ասված է հայտարարությունում։


Նշվում է, որ Հայաստանը բաց է ամերիկյան բիզնեսի համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտությամբ աջակցում է այդ քաղաքականությանը, քանի որ երկու երկրները միասին աշխատում են ապագա բարգավաճման ուղղությամբ: Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: