Տավուշի մարզի դատախազության ներկայացրած հայցերից 11-ը բավարարվել է. բռնագանձման է ենթակա շուրջ 24 մլն դրամ

Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացված հայցերից 2024 թվականին դատարանների կողմից բավարարվել է 11 հայց (2023 թվականին՝ 6 հայց):


Ինչպես հայտնում են Դատաղախությունից, բավարարված հայցերով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 24 միլիոն դրամ (2023 թվականին՝ 9 միլիոն 381 հազար դրամ):


11 դատական ակտերից 9-ը մտել է օրինական ուժի մեջ: