Ուզում եմ, որ այս դպրոցը ձեզ օժտի այնպիսի կարողություններով, որ դուք հաճույք ստանաք ձեր աշխատանքից. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը:


Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ՝ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների արդյունքում Աբովյան բնակավայրն ունի նոր դպրոց՝ 1000 աշակերտ նախագծային հզորությամբ։