Արարատում բախվել են «Kia Forte»-ն և «Kia Sorento»-ն

Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։15-ի սահմաններում Մարմարաշեն գյուղում բախվել են «Kia Forte» և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։


Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների,  տուժածներ չկան։



Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։