2008 թվականի փետրվարի
19-ի նախագահական ընտրություններից հետո մարտի 1-ով իշխանությունը Սերժ Սարգսյանին
հանձնելուց հետո նախկին երկու նախագահների ջրերը մի առվով չեն հոսել։ Թե ինչից է սկսվեց
այս երկուսի հակամարտությունը մարդիկ ժամանակին տարբեր բաներ էին պատմում՝ օրինակ,
որ պայմանավորվածության համաձայն Սերժ Սարգսյանը
պետք է 5 տարի անձ հետ փոխանցեր իշխանությունը Ռոբերտ Քոչարյանին, սակայն գցեց նրան
ու պահեց իշխանությունը։ Այդ տարիներին ակնհայտ էր այս երկուսի հակամարտությունը։ Բավական
էր հետևել Սարգսյանին և Քոչարյանին պատկանող կամ նրանց կողմից ֆինանսավորվող մամուլին
ու ամեն ինչ ակնհայտ կլիներ։ Վերջին օրերին այս տարաձայնությունը ստացան հանրային բնույթ։
Նախկին նախագահների թիմակիցների փոխադարձ մեղադրանքները հասցեական ու հանրային դարձան։
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքով պատգամավոր դարձած Ագնեսա Խամոյանը նշում ՝ ամեն
ինչ սկսվեց Ռոբերտը Քոչարյանի վերջին ասուլիսից։
Բայց, ինչպես նշեցինք
Քոչարյանի և Սարգսյանի հակամարտությունը նոր բան չէ։ Դա ապացուցվում է նաև Հանրապետական
կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածներով, որտեղ վերջինս պնդում է, թե
դեռ 2008 թվականից Քոչարյանական մամուլը Սերժ Սարգսյանի շուրջ ստեր, կեղծիքներ ու միֆեր
է տարածել։ Ագնեսա Խամոյանը չգիտի՝ ինչու է ՀՀԿ-ն հիշել 10 և ավելի տարվա անցյալը։
Ի՞նչ ռեսուրս ունի
Ռոբերտ Քոչարյանը։ Արդյո՞ք Դաշնակցությունը շարունակում է մնալ այդ շարքերում։ Ընդդիմոթւայն
սերժական թևից Նարեկ մալյանն է այս հարցադրումներն անում ու պնդում՝ Ռոբերտ Քոչարյանը
այլևս ռեսուրս չունի։ Անգամ իր դաշինքի պատգամավորները իր ասուլիսը իրենց ֆեյսբուքյան
պատին չեն տեղադրում ու Քոչարյանի ռեսուրսներից մնացել է միայն դոլար Անդոն՝ նկատի
ունենալով Անդրանիկ Թևանյանին։
Արդյո՞ք կամուրջներն
այրված չեն այս երկու թիմերի միջև։ Ագնեսա Խամոյանը ողբերգություն չի տեսնում կատարծի
մեջ։ Ինչ որ տեղ բնական շրջափուլ է համարում։ Տարիներով կուտակված հարցեր են եղել,
որոնք չեն տրվել, որոնք կուտակվել են։
Աննա Մկրտչյանը Քոչարյանականներին մեղադրեց նաև 2018 թվականին հեղափոխությանը մասնակցելու մեջ՝ հակադարձելով Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին, որն իր հերթին Սերժ Սարգսյանին մեղադրեց 2018-ին իշխանությունը Փաշինյանին հանձնելու ու նոր մարտի 1 չանելու մեջ։
Ագնեսա Խամոյանն ասում
է՝ Սերժ Սարգսյանը ոչ թե պետք է կրակեր, այլ անգործություն է ցուցաբերել։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան