Մակրոնն այսօր ուղերձ է հղելու Ֆրանսիայի ժողովրդին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ այսօր հանդես կգա ազգին հղված ուղերձով: Պետության ղեկավարը հայտարարության մասին գրառումը տեղադրել է սոցիալական ցանցերի իր անձնական բլոգում։


Մակրոնը որոշել է բացահայտել իր սեփական ծրագրերը մարտի 5-ի առավոտյան։ Նա գրել է, որ նույն օրն արդեն երեկոյան պատրաստվում է դիմել Ֆրանսիայի ժողովրդին։ Ելույթի անհրաժեշտությունը պայմանավորված է աշխարհում տեղի ունեցած վերջին իրադարձություններով, որոնք վերաբերում են նաև Փարիզին։


«Սիրելի հայրենակիցներ: Այս մեծ անորոշության պահին, երբ աշխարհը բախվում է մեծագույն մարտահրավերների, ես ձեզ կդիմեմ այսօր երեկոյան, ժամը 20.00-ին»,- գրել է Մակրոնը։