Գնացքի և մարդատար մեքենայի բախման հետևանքով զոհեր և անչափահաս վիրավորներ կան. մանրամասներ

Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտակայքում Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքի և ռուսական համարանիշներով «ՎԱԶ 21099» մեքենայի բախման հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր:


«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնեց, որ երկու վիրավորներն անչափահաս են, առողջական վիճակները գնահատվում է ծայրահեղ ծանր:


Տուժածները նախ տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, ապա նրանցից մեկը տեղափոխվել է Երևան:


Առաջիկա ժամերին նախարարությունը մյուս տուժածին տեղափոխելու ուղղությամբ ևս քայլեր կձեռնարկի: