Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան-Երասխ մարդատար գնացքը և ավտոմեքենան

Մարտի 5-ին՝ ժամը 19։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում ավտոմեքենան բախվել է մարդատար գնացքին։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքը և VAZ մակնիշի ավտոմեքենան։


Փրկարարները  երկու արգելափակված տուժածի դուրս են բերել ավտոմեքենայից։