Առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիականության համայնքային ոստիկանության Էրեբունու էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Դավիթ Հակոբյանն ու Սաշա Հովհաննիսյանը:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է. նշված շենքի բնակարաններից մեկի լոգարանում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են տղամարդու դի, տան որոշ հատվածներում էլ՝ արնանման հետքեր, դանակ:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 88-ամյա Արտակ Գ.-ն է:
Ըստ նախնական տեղեկությունների հայտնաբերվել է նամակ, որը Ա. Գ.-ն է գրել՝ մահից առաջ: