Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մարտի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136,5 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Գառնիկ Գ․-ի վարած «Lexus» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 54-ամյա Գուրգեն Պ․-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով «BYD»-ի, ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 84-ամյա Անժելա Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: