Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վարչապետի կողմից Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է կազմակերպիչներից մեկը, որի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով, 38-258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները:
Նշենք, որ ձերբակալվածը 20 տարվա ծառայության փորձ ունեցող ԱԱԾ սպա Արամ Ռոբերտի Գասպարյանն է, ում նկատմամբ էլ սահմանվել է տնային կալանք: