«ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին տրվել է տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօր գումարել է նիստ, օրակարգում՝ «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ հարցը։ Այդ մասին հայտնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից:


 

Նիստի օրակարգի հաստատումից հետո, քննարկելով հարցը, Հանձնաժողովը որոշել է բավարարել հայտը և հեղինակազորել «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ: