ՀՀ ԱԳ փոխնախարարը և Լատվիայի ԱԳՆ վարչության տնօրենը քննարկել են մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մարտի 12-ին ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման և տնտեսական հարաբերությունների վարչության տնօրեն Էգիտա Լասեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:


Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին՝ ընդգծելով այս ուղղությամբ Լատվիայի կողմից ցուցաբերվող  աջակցությունը: Երկուստեք շեշտվել է հետաքրքրությունը հյուսիսային-բալթյան երկրների ութնյակի հետ ՀՀ փոխգործակցության ընդլայնման հարցում:


Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը զրուցակիցներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները: