Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը

Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում  երկու ձայնային ուղերձ է փոխանցել. մեկը հրապարակվում է այսօր, մյուսը նա խնդրել է հրապարակել կիրակի: Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն  միջազգային ներկայացուցիչներ: Այդ մասին հայտնում են Ռուբեն Վարդանյանի գրասենյակից:


Այսօրվա ձայնային ուղերձում նա մասնավորապես նշում է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար դատավարության և ընդհանուր իրավիճակի վրա ուշադրության հրավիրելու միջոց էր:


«Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի»,-նշել է Ռուբեն Վարդանյանը: